National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.02.2012
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ
1 / 2

Փետրվարի 15-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային:

Երկուստեք  բարձր գնահատելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, արձանագրեցին, որ երկու երկրների համակողմանի փոխգործակցության հնարավորությունները շատ ավելի մեծ են, որոնք  տարբեր համատեղ  ծրագրերի իրականացմամբ, հետեւողական քայլերով պետք է կյանքի կոչել:

Ուկրաինայի դեսպանը գոհունակություն հայտնեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում համագործակցության նկատելի առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնեց, որ միջազգային կառույցներում հայ խորհրդարանականները պաշտպանում են ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներն ու աջակցում նրանց:

Դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները` տեղեկացնելով, որ  Ազգային ժողովում այդ թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Նա ներկայացրեց իրենց կուսակցության քաղաքական սկզբունքն  առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականության մասին, որը ոչ միայն երկրի կայունության ու զարգացման նախադրյալ կլինի, այլեւ  ավելի կամրապնդի միջազգային կառույցներում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը: «Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժեք կարող են դրսեւորել իրենց հնարավորությունները», - նշեց պարոն Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը, Ուկրաինայում հայկական համայնքի կենսական խնդիրներին, հայկական հուշարձանների պահպանությանն առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am